El Pais իսպանական օթաթերթի փոխանցմամբ՝ եվրոպական երկրների իշխանությունների կարգադրությամբ կալանքի տակ հայտնված և ենթադրաբար ռուս մեծահարուստներին պատկանող շքեղ զբոսանավերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1 միլիարդ 800 միլիոն եվրո:
Անցած հինգ շաբաթների ընթացքում եվրոպական տարբեր երկրներում կալանքի տակ են հայտնվել տասնյակ գերթանկ զբոսանավեր:
Այդպիսի որոշումներ են կայացվել Վիկտոր Վեկսելբերգին, Ալեքսեյ Կուզմիչյովին, Իգոր Սեչինին, Ալեքսանդր Միխեևին, Սերգեյ Չեմեզովին, Ալիշեր Ուսմանովին և ռուսաստանցի այլ օլիգարխներին ենթադրաբար պատկանող զբոսանավերի վերաբերյալ:
Բացի այդ, Միացյալ Նահանգներում և Եվրոպայում կալանք է դրվել ենթադրաբար ռուսաստանցի մեծահարուստներին պատկանող դղյակների, առանձնատների, ագարակների և շքեղ բնակարանների վրա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատժամիջոցների ենթարկված օլիգարխները մտահոգություն են հայտնում պատերազմի կապակցությամբ