Ռուսաստանի ներկայությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կարելի է անհարմար դարձնել, մեկուսացնել նրան, բայց չի ստացվի դուրս թողնել և զրկել անդամակցությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էր ելույթ ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում և կոչ արել հեռացնել Ռուսաստանին Անվտանգության խորհրդի կազմից, ՄԱԿ-ում բարեփոխումներ իրականացնել, ԱԽ մշտական անդամներին զրկել վետոյի իրավունքից։
Զելենսկին մեղադրել է ռուսական զորքերին ռազմական հանցագործություններ կատարելու մեջ, մասնավորապես՝ Բուչայում։
Մոսկվայում շարունակում են այդ պնդումները սադրանք անվանել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել Ռուսաստանին զրկել վետոյի իրավունքից