Ղազախստանը չի ճանաչում Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները

Ղազախստանը չի ճանաչում Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները, այս մասին հայտարարել է Ղազախստանի արգործնախարար Մուխթար Թլեուբերդին։

«Այս պահին մենք չենք ճանաչում ո՛չ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը, ո՛չ Դոնեցկի հանրապետությունը», - «Ազատության» ղազախական ծառայության հետ զրույցում ասել է Թլեուբերդին, միևնույն ժամանակ հավելել, որ Նուրսուլթանը չի պատրաստվում նաև միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։

«Մեզ համար կարևոր է, որպեսզի թույլ չտանք այդ պատժամիջոցների բացասական ազդեցությունը մեր տնտեսության զարգացման վրա, ինչպես նաև մեր տարածքն օգտագործվի այդ պատժամիջոցներից խուսափելու համար», - ասել է ղազախական դիվանագիտության ղեկավարը։

Մոսկվայի մերձավոր դաշնակիցը համարվող Ղազախստանը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը դատապարտող ՄԱԿ-ի բանաձևին ձեռնպահ է քվեարկել։ Անցած ամիս էլ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա՝ «Ուկրաինա, մենք ձեզ հետ ենք» կարգախոսի ներքո։