Եվրոպական մի շարք երկրներ արտաքսում են տասնյակ ռուսաստանցի դիվանագետների։ Գերմանիան՝ 40, Իտալիան՝ 30, Շվեդիան՝ 3, Դանիան՝ 15, Իսպանիան՝ 25 ռուսաստանցի դիվանագետների են արտաքսում։
Ավելի վաղ նման որոշում է կայացրել նաև Ֆրանսիան, Լիտվան ու Լատվիան էլ արտաքսել են Ռուսաստանի դեսպաններին։ Լատվիան նաև հայտարարել է Մոսկվայից իր դեսպանի հետկանչի մասին։
Ռուսաստանցի դիվանագետների արտաքսումը տեղի է ունենում Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին՝ մասնավորապես ի պատասխան Բուչայում ռուսաստանցի զինվորականների կողմից խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների լուրերին պատասխան։
Մոսկվան հերքում է բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ Բուչայից ստացվող դիակների լուսանկարներն ու տեսանյութերը ուկրաինական իշխանությունների կողմից «բեմադրված տեսարաններ են»։