Բաքվին փոխանցվել են առաջին ղարաբաղյան պատերազմում անհետ կորած 100 ադրբեջանցիների մասունքներ

Հայ-ադրբեջանական սահման, արխիվ

«Հայաստանը Բաքվին է փոխանցել առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում անհետ կորած 100 ադրբեջանցիների մասունքները», - այսօր հայտարարել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Իսմաիլ Ախունդովը։

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով` նրանցից 60-ի մասունքները արդեն իսկ նույնականացվել են։