Ուկրաինայում պատերազմի հետևանքով զոհված և վիրավորված երեխաների թիվը շարունակում է աճել։ Երկրի գլխավոր դատախազությունը Telegram-ի իր ալիքում հայտնում է, որ զոհված երեխաների թիվը հասել է 161-ի, վիրավորվածներինը՝ 264-ի։
Երեխաներն ամենաշատը տուժել են Դոնեցկի և Կիևի մարզերում։ Ռմբակոծությունների և հրետակոծությունների հետևանքով տուժել է 869 ուսումնական հաստատություն, որոնցից 83-ն ամբողջությամբ ավերվել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի դատախազություն․ Պատերազմում զոհվել է 153, վիրավորվել է 245 երեխա