Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը անդրադառնալով ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված Եվրամիության, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպմանը, ասել է, որ այն համարում են «հերթական հնարավորություն»։
«Ադրբեջանական կողմը բաց արտահայտել է իր դիրքորոշումը։ Ես չէի ցանկանա առաջ ընկնող մեսիջներ անել։ Կարծում եմ, առաջիկա օրերին մենք կտեսնենք, թե Հայաստանը որքանով է լուրջ վերաբերում այդ հարցին (խաղաղության պայմանագրին), ինչ կոնկրետ քայլերով է պատրաստ առաջ շարժվել։ Ադրբեջանի մոտեցումը ադեկվատ կլինի»,- այսօր ասել է Բայրամովը՝ պատասխանելով առաջիկա հանդիպումից ադրբեջանական կողմի ակնկալիքների մասին ԱՊԱ գործակալության հարցին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևն ու Փաշինյանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Բրյուսելում