Թուրքիան առաջարկել է իր նավերով տարհանել պաշարված Մարիուպոլի խաղաղ բնակիչներին

Թուրքիան առաջարկել է նավերով տարհանել ռուսական ուժերի կողմից պաշարված Մարիուպոլ քաղաքում մնացած խաղաղ բնակիչներին։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը այսօր ասել, որ Անկարայի պատրաստակամության մասին տեղեկացվել է Թուրքիայում Ռուսաստանի ռազմական կցորդին։

Պաշարված Մարիուպոլում, ուկրաինական կողմի տվյալներով, դեռ մոտավորապես 150 հազար մարդ կա։ Նրանց ցամաքով տարհանելու փորձերը ձախողվում են։ Քաղաքում փողոցային մարտերը չեն դադարել։

Երեկ երեկոյան հաջողվել է Բերդյանսկից հարյուրավոր խաղաղ բնակիչների տարհանել Զապորոժիե։ Նրանց թվում կան նաև Մարիուպոլի բնակիչներ, որոնք կարողացել են շաբաթվա սկզբին հասնել Բերդյանսկ։ Անցած կեսգիշերի սահմաններում 25 ավտոբուսները Բերդյանսկից հասել են Զապորոժիե։