Թուրքիայի համար առաջնահերթություն է մնում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման կազմակերպումը։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ռուսաստանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Նախագահ Էրդողանն ասել է, որ կողմերի համար կարևոր է գործել ողջախոհությամբ և պահպանել երկխոսությունը: Նա նաև ասել է, որ Թուրքիան ցանկանում է` իր խաղաղության ջանքերը պսակվեն Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպմամբ», - նշված է թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանն ու Զելենսկին քննարկել են ստամբուլյան բանակցությունների արդյունքները