Ուկրաինայի գլխավոր դատախազության նոր տվյալների համաձայն՝ Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքում զոհվել է 153 երեխա, վիրավորվել է ավելի քան 245-ը։
Երեխաների մեծ մասը տուժել են Կիևի, Դոնեցկի, Խարկովի և Չեռնիգովի մարզերում։
Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ Նիկոլաևի վարչակազմի շենքում զոհվածների թիվը հասել է 24-ի։
Շենքի վրա հրթիռային հարձակումն իրականացվել է մարտի 29-ի վաղ առավոտյան։ Վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը ողջ է մնացել՝ այդ պահին աշխատասենյակում չի եղել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայում զոհվել է 143 երեխա, վիրավորվել՝ 216-ը․ դատախազություն ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խարկովում ավերվել է շենքերի 15 տոկոսը, բնակչության մեկ երրորդը լքել է քաղաքը