Երեկ Պետդեպարտամենտը թարմացրել է ԱՄՆ քաղաքացիների համար ճամփորդական խորհուրդները՝ բոլոր ամերիկացիներից պահանջելով լքել Ռուսաստանը և Ուկրաինան:
Ինչպես պարզաբանել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, դա պայմանավորված է նրանով, որ ռուսական հատուկ ծառայությունները սկսել են նպատակաուղղված որոնել և կալանավորել Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքներում գտնվող ամերիկացիներին։
«Մենք կրկնում ենք, որ ԱՄՆ բոլոր քաղաքացիները Ռուսաստանում և Ուկրաինայում պետք է անհապաղ հեռանան», - հայտարարել է Փրայսը։