Միացյալ Նահանգներն աջակցում է մի շարք եվրոպական երկրների՝ ռուսական բնական գազի մատակարարումների համար ռուբլով վճարելու մերժմանը, ասել է Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը։
«Կարծում եմ՝ Գերմանիայի կանցլերը հստակ ասել է, որ պայմանագրերը կան այնպես, ինչպես կան, և փոփոխություններ չեն լինի», - ասել է նա։
Սպիտակ տունը Մոսկվայի պահանջը դիտարկում է որպես Ռուսաստանի կենտրոնական բանկի կողմից ռուբլուն արհեստական աջակցություն:
Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ապրիլի 1-ից ռուսական գազի մատակարարումների դիմաց վճարումների նոր կարգի մասին հրամանագիրը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը հրամանագիր է ստորագրել ռուսական գազի համար վճարումների նոր կարգի մասին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպան հրաժարվում է ռուսական գազի համար ռուբլով վճարել