Կանադայի վարչապետը կոչ է անում դուրս թողնել Ռուսաստանին Մեծ քսանյակից

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո, արխիվ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն փաստացի կոչ է արել դուրս թողնել Ռուսաստանին Մեծ քսանյակից:

Թրյուդոն երեկ հայտարարել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անհնար է դարձնում նրա կառուցողական գործընկեր լինելը G20-ում:

Reuters-ը նշում է, որ Ռուսաստանին խմբից դուրս թողնելու Արևմուտքի առաջարկները կարող են արգելափակվել, օրինակ, Չինաստանի և Հնդկաստանի կողմից, և այդ պատճառով, ըստ գործակալության աղբյուրների, որոշ երկրներ պարզապես մտածում են այս տարի G20-ի գագաթնաժողովին չմասնակցելու մասին։

Մեծ քսանյակը ներառում է աշխարհի 19 խոշորագույն տնտեսություններ և Եվրամիությունը: Այս ֆորումում քննարկվում են աշխարհի տնտեսական և սոցիալական խնդիրները և դրանց լուծման ուղիները։

Մինչ պատերազմն ու պատժամիջոցները Ռուսաստանը ՀՆԱ-ով աշխարհում 11-րդն էր։