Ուկրաինայի և Լեհաստանի իշխանությունները բանակցություններ են վարում լեհ-բելառուսական սահմանի փակման շուրջ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Դեշիցան։
Դիվանագետի խոսքով՝ Ուկրաինան նմանատիպ խնդրանքով դիմել է նաև Լիտվային, Լատվիային և Էստոնիային՝ փակել սահմանները Ռուսաստանի և Բելառուսի հետ։
Ամբողջ մարտ ամսվա ընթացքում ակտիվիստները փորձում էին փակել Լեհաստանի և Բելառուսի միջև ցամաքային սահմանը՝ Ռուսաստանի համար նախատեսված առևտրային բեռնատարների հոսքը կասեցնելու նպատակով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելառուսի կառավարությունը փակում է Բրեստում Ուկրաինայի հյուպատոսությունը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունը համաձայնեցրել է Բելառուսի նկատմամբ նոր պատժամիջոցները