Գերմանիան պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային

Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը, արխիվ, Կիև, 7 փետրվարի, 2022թ.

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը մարտի 30-ին հայտարարել է, թե իր երկիրը պատրաստ է պատերազմից հետո Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ: Այդ մասին նախարարն ասել է ARD հեռուստակայանի թղթակցին:

«Եթե պետք են երաշխիքներ, ապա Գերմանիան դրանք կտրամադրի: Մենք 100 տոկոսով համերաշխ ենք Ուկրաինայի հետ»,- ասել է Բերբոկը:

Նա նշել է, որ դա վերաբերում է նաև բանակցություններին և ավելի ուշ հնարավոր խաղաղ ժամանակաշրջանին:

Միաժամանակ, Բերբոկն ասել է, թե հաշվի առնելով ներկայիս իրադարձությունները՝ կարելի է փաստել, որ Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցություններն այն փուլում չեն, որ հնարավոր լիներ խոսել առաջընթացի մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ավարտվեց ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը՝ Ղրիմ, Դոնբաս, անվտանգության երաշխիքներ