Չեխիան ցանկանում է կրճատել կախվածությունը ռուսական գազից

Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկին, արխիվ:

Չեխիայի և Միացյալ Նահանգների բարձրաստիճան դիվանագետները Պրահայում քննարկել են ՆԱՏՕ-ում համագործակցելու և Ռուսաստանի գազի ներկրումը սահմանափակելու հարցերը:

Միացյալ Նահանգների պետական քարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը և Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Պիլավսկին հրապարակել են համատեղ հայտարարություն, ըստ որի՝ Պրահան մինչև ՀՆԱ-ի 2 տոկոսը կհասցնի հատկացումը պաշտպանության ոլորտին, կարագացնի զինված ուժերի արդիականացումը և ռազմական բնագավառում կընդարձակի համագործակցությունն ԱՄՆ-ի և մյուս դաշնակիցների հետ:

«Ընթացիկ քաղաքական զարգացումներն առավել հրատապ են դարձնում էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու գաղափարի կարևորությունը: Միացյալ Նահանգները և Չեխիան քայլեր են ձեռնարկում ռուսական էներգակիրներից՝ նավթից, գազից և միջուկային վառելիքից կախվածությունը նվազեցնելու համար»,- ասվում է պետքարտուղարի տեղակալի և նախարարի հայտարարությունում: