ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվում է, կժամանի նաև Երևան

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն այս օրերին Հարավային Կովկասում է:

ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիդ Զալկալիանիի հետ, 30-ը մարտի, 2022թ․

Նախօրեին նա եղել է Թբիլիսիում, իսկ այսօր ժամանել է Բաքու: Սպասվում է, որ այցի ընթացքում Ռաուն հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այնուհետև ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Երևան:

Զբիգնև Ռաուի տարածաշրջան այցը միտված է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության, երկխոսության և կայունության զարգացմանը: