Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 14-ով, բուժվածներինը՝ 26-ով, մահվան նոր դեպք չի գրանցվել

Արխիվային լուսանկար

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 14-ով՝ հասնելով 422 հազար 498-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 26-ով և հասել 409 հազար 879-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1998 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 973 հազար 199-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 611 է:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 332 մարդ։