Ոստիկանությունը ծառայողական ստուգում է սկսել՝ պարզելու ոստիկանության աշխատակիցների գործողությունների օրինաչափոությունը մարտի 25-ին Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած միջադեպի ժամանակ։
Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ այդ օրը խաղաղ հավաքի մասնակիցների անձնագրերը ստուգելը իրավաչափ է եղել՝ համաձայն «Ոստիկանության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետի («Ոստիկանությունը պարտավոր է՝ հսկողություն իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տարանցիկ գտնվելու և (կամ) երթևեկելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կանոնների պահպանման նկատմամբ»)։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԱԾ կապիտանը սպառնացել է խաղաղ հավաքի մասնակիցների տվյալները փոխանցել Երևանում Ռուսաստանի դեսպանատունՍակայն ինչո՞ւ էր այդ հավաքի ժամանակ ոստիկանության աշխատակիցը իր մոտ առկա հեռախոսով նկարահանում խաղաղ հավաքի մասնակիցների անձնագրերը, արդյո՞ք Հայաստանի ոստիկանության աշխատակիցը փոխանցել է նկարահանվածը Երևանում Ռուսաստանի դեսպանատուն (ինչպես, օրինակ, սպառնում էր անել նույն հավաքին ներկա ԱԱԾ կապիտանը), և ի՞նչ է ձեռնարկվել ոստիկանությունում տեղի ունեցածի կապակցությամբ, «Ազատությանը» պատասխանել են, որ «ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ներկայումս սպառիչ տեղեկություններ առկա չեն, և դրանք պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ։ Մասնավորապես, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից նախաձեռնվել և իրականացվում է ծառայողական ստուգում»։
«Ազատությունը» միջադեպի առնչությամբ հարցում է ուղարկել նաև ԱԱԾ։ Դեռ չեն պատասխանել։
Կատարվածի շուրջ ուսումնասիրություն է սկսել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։