Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, իսկ հաջորդ երկու օրերին կլինի Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում:
Այցի շրջանակներում Գրիգորյանը ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ, հայտնում է ԱԽ քարտուղարի գրասնեյակը՝ այլ մանրամասներ չհաղորդելով:
Գրիգորյանը մարտի 21-ին էլ Գերմանիայում էր։ Նա մի շարք հանդիպումներ ունեցավ Բեռլինում, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդական Յենս Պլյոտների հետ, քննարկեց անվտանգային հարցեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գրիգորյանը Բեռլինում Շոլցի խորհրդականի հետ քննարկել է անվտանգային հարցեր