Ռուսաստանի նախագահի խոսնակը հայտարարել է, թե Պետդումայի պատգամավոր Դելյագինի խոսքերը՝ Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ, պետության պաշտոնական դիրքորոշման հետ որևէ կապ չունեն։
«Մենք, անշուշտ, խորհուրդ կտայինք զսպել զգացմունքները և զերծ մնալ նման հայտարարություններից, առավել ևս՝ մեր դաշնակիցների նկատմամբ։ Իսկ Ադրբեջանը մեր գործընկեր-պետությունների շարքում է», -ասել է Դմիտրի Պեսկովը, հավելելով, որ «Ռուսաստանը հիմա շատ ակտիվ ջանքեր է գործադրում Ղարաբաղի շրջանում խաղաղություն պահպանելու և ստանձնած պարտավորությունները կատարելու ուղղությամբ՝ բոլորի կողմից»։
Ղարաբաղում վերջին օրերին սրված իրավիճակի ֆոնին Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինը հնարավոր էր համարել հարվածներ հասցնել Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքների ուղղությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղապահների պահուստային ուժեր կկենտրոնացվեն Փառուխի հատվածում