Այսօր Ստամբուլում բանակցություններ կանցկացվեն Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև։
Սպասվում է, որ կողմերը կբանակցեն հումանիտար հարցերի շուրջ և կփորձեն պայմանավորվել հրադադարի վերաբերյալ։
Ուկրաինայից բանակցություններին կմասնակցեն պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, ինչպես նաև իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։
Ռուսական կողմը ի թիվս այլոց կներկայացնի նախագահ Պուտինի խորհրդական Վլադիմիր Մեդինսկին։
Կողմերի ներկայացուցիչների խոսքով՝ դեմ առ դեմ հանդիպումը կփոխարինի վերջին շրջանում պարբերաբար անցկացվող տեսակապի միջոցով խորհրդակցություններին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական պատվիրակությունն արդեն ժամանել է Ստամբուլ. բանակցությունները կմեկնարկեն վաղը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները այսօր բանակցությունների նոր փուլ են սկսում