Թալիբան շարժումը նոր սահմանափակումների մասին է հայտարարել․ աֆղանական անկախ աղբյուրների տրամադրության տակ հայտնված համապատասխան փաստաթղթի համաձայն, «կանայք կարող են հանգստի և ժամանցի վայրեր այցելել կիրակի, երկուշաբիթ և երեքշաբթի օրերին, իսկ տղամարդիկ՝ չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աֆղանստան․ 21-րդ դարի խոշորագույն խաղըԲացի այդ, Աֆղանստանում ապրող տղամարդկանց խորհուրդ է տրվում հանգստյան օրերին զինվորական համազգեստ և զենք կրել։ Կարգը խախտելու դեպքում, ինչպես հաղորդվում է, սահմանված է պատասխանատվություն, որը բողոքարկման ենթակա չէ։
«Ռոյթերզի» համաձայն, թալիբները մարտի 26-ին ավիաընկերություններին նամակներ են հղել, որում կարգադրել են թույլատրել կանանց օգտվել ներքին և միջազգային չվերթներից՝ բացառապես տղամարդկանց ուղեկցությամբ։
Թալիբները Աֆղանստանում 2021 թվականի օգոստոսին իշխանությունը զավթելուց հետո հայտարարել են, թե մտադիր են հարգել կանանց իրավունքները, սակայն իրականում է՛լ ավելի են սահմանափակել այդ իրավունքները՝ արգելելով, այդ թվում՝ զբաղվել սոպորտով, պետական պաշտոն զբաղեցնել, տնից դուրս գալ առանց արական սեռի ներկայացուցչի ուղեկցության։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կանայք բողոքի ակցիա են անցկացրել Քաբուլում