Գերմանիան դիտարկում է ՀՕՊ հրթիռային համակարգ ձեռք բերելու հնարավորությունը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց, արխիվ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ իր երկիրը դիտարկում է հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ ձեռք բերելու հնարավորությունը՝ Ռուսաստանի կողմից հավանական հարձակումից պաշտպանվելու համար:

«Սա, իհարկե, այն հարցերից մեկն է, որը մենք քննարկում ենք․ դրա համար հիմնավոր պատճառներ կան», - ասել է Շոլցը ARD հանրային հեռուստաալիքին՝ ի պատասխան հարցի, թե արդյոք Գերմանիան կարող է ձեռք բերել Իսրայելի «Երկաթե գմբեթի» նման համակարգ:

Միաժամանակ, Գերմանիայի ղեկավարը չի հստակեցրել, թե ինչ հակաօդային պաշտպանության համակարգի մասին է խոսքը:

Ուկրաինայում պատերացմի սկսվելուց հետո Գերմանիան կտրուկ փոխեց իր պաշտպանական քաղաքականությունը։ Կառավարությունը հայտարարել է ռազմական ծախսերի տասնյակ միլիարդավոր դոլարներով ավելացման մասին և մտադիր է իրականացնել ՆԱՏՕ-ի հանձնարարականը երկրի ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը պաշտպանական բյուջեին տրամադրելու վերաբերյալ։