Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 21-ով՝ հասնելով 422 հազար 444-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 64-ով և հասել 409 հազար 757-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 608 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 964 հազար 598-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 608-ի:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 406 մարդ: