Դմիտրի Մեդվեդև. «Դրսից հայրենիքը քննադատողը դավաճան է»

ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, արխիվ

Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ, իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցության նախագահ, Դաշնության նախկին նախագահ և նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե երկրից արտասահման տեղափոխվելը ցանկացած մարդու անձնական որոշումն է, սակայն նրանք, ովքեր արտասահմանից հայրենիքի քննադատությունը՝ դավաճանություն է:

Այդ մասին Մեդվեդևն ասել է РИА Новости ռուսաստանյան պետական լրատվական գործակալության թղթակցին:

«Կա շատ մեծ տարբերություն պարզապես արտասահման տեղափոխվածների և հատուկ ռազմական օպերացիա անցկացնելու Ռուսաստանի իշխանությունների որոշման հետ արտասահմանում ակտիվ անհամաձայնություն հայտնողների միջև», - ասել է Մեդվեդևը:

Նրա խոսքով, սովորական պայմաններում իշխանության քննադատությունը միանգամայն բնականոն երևույթ է, բայց պատերազմի կամ «հատուկ օպերացիայի» ժամանակ այդ քննադատությունն անընդունելի է: