Չեխիայի մայրաքաղաք Պրահայի ավագանին հաստատել է Կորունովաչնի փողոցի այն հատվածը, որտեղ գտնվում է Չեխիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը, «Ուկրաինայի հերոսների փողոց» անվանելու որոշումը:
«Քաղաքային խորհուրդը հավանություն է տվել Պրահա-6 վարչական շրջանի առաջարկին և որոշել է Կորունովաչնի փողոցի հատվածն անվանել Ուկրաինայի հերոսների փողոց»,- հայտնել է քաղաքապետարանը:
Բացի այդ, մայրաքաղաքի խորհուրդը որոշել է Ռուսաստանի դեսպանատան մոտակայքում գտնվող փոքրիկ կամուրջն անվանել փետրվարի 24-ին զոհված ուկրաինացի սակրավոր Վիտալի Սկակունի պատվին:
2020 թվականի փետրվարին Պրահա-6 վարչական շրջանի որոշմամբ Պոդ Կաշտանամի փողոցը, որը համարվում է Չեխիայում Ռուսաստանի դեսպանատան պաշտոնական հասցեն, անվանել են ի պատիվ Մոսկվայում սպանված ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի:
Նույն 2020 թվականի ապրիլին Պրահա-6 վարչական շրջանի որոշմամբ ապամոնտաժվել և պահոց է ուղարկվել Խորհրդային Միության մարշալ Իվան Կոնևի արձանը: