Հայաստանը Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության իրավունքները ոտնահարելու հարցով դիմել է ՄԻԵԴ

Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պահանջելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները ոտնահարելու կապակցությամբ շտապ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում հումանիտար խնդիրները սրվում են. ջեռուցման բացակայության պատճառով հետաձգվում են երեխաների վիրահատությունները

Հայաստանն ակնկալում է, որ ՄԻԵԴ-ը Ադրբեջանից կպահանջի դադարեցնել սպառնալիքները և գնդակոծությունները և կվերականգնի բնական գազի մատակարարումը:

ՄԻԵԴ-ին հասցեագրված Հայաստանի դիմումում արձանագրված են Արցախի քաղաքացիական բնակչությանը և օբյեկտները, այդ թվում՝ դպրոցները գնդակոծությունների ենթարկելու փաստերը:

Գնդակոծության հետևանքով վնասվել է Արցախ գազ հասցնող խողովակաշարը և դրա հետևանքով Արցախի ամբողջ բնակությունը զրկվել է գազի մատակարարումից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի գործողությունները վկայում են, որ Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ հայտարարությունը. ԱԳՆ