Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Ղարաբաղում սրված իրավիճակը ։
«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության գոտում սրված իրավիճակի հետ կապված հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերգեյ Շոյգուի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի միջև։ Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակի կայունացման և Հարավային Կովկասում անվտանգության ապահովման ուղիները», - հաղորդել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Մինչ այդ՝ երեկ էլ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սերգեյ Շոյգուն և Սուրեն Պապիկյանը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային ՂարաբաղումԵրեկ օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինուժը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը: Բնակիչների անվտանգության համար տարհանվել են Փառուխին հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները: Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։ Այդուհանդերձ, Արցախի Պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն, գիշերը հայկական և ադրբեջանական ուժերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտն ակնկալում են, որ ռուս խաղաղապահներն Արցախում միջոցներ կձեռնարկեն՝ ադրբեջանցիներին վերադարձնելու ելման դիրքեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի իշխանությունները ռուս խաղաղապահների հրամանատարության հետ «ակտիվ երկխոսության մեջ են» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ակնկալում է, որ ռուս խաղաղապահներն Արցախում միջոցներ կձեռնարկեն՝ ադրբեջանցիներին վերադարձնելու ելման դիրքեր