Այս ընթացքում Արցախի իշխանությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Գործադրվում են բոլոր ջանքերը, որ ռուսական կողմն իր առաքելության շրջանակում բոլոր մակարդակներում համապատասխան միջոցներ կիրառի՝ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատված ներխուժած ադրբեջանական զորքին ելման դիրքեր վերադարձնելու համար», - ասված է հաղորդագրությունում։
Դրան զուգահեռ, Տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, «Արցախի զինված ուժերը լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում հարակից գյուղերի անվտանգությունն ապահովելու նպատակով»:
«Ակնկալում ենք, որ հետևողական աշխատանքի արդյունքում ռուս խաղաղապահ առաքելությանը կհաջողվի իր վերահսկողության տիրույթում ծագած խնդիրները կարգավորելու և, ադրբեջանական կողմի հետ քաշումից հետո, անվտանգային լրացուցիչ երաշխիքների տրամադրմամբ խաղաղ բնակչությունը կվերադառնա իրենց տներ», - նշված է հաղորդագրությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գիշերը Արցախի շփման գծում փոխհրաձգություն է տեղի ունեցել, հայկական կողմը մեկ վիրավոր ունի․ ՊԲ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սերգեյ Շոյգուն և Սուրեն Պապիկյանը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում