Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 22-ով, բուժվածներինը՝ 58-ով, գրանցվել է մահվան ևս 3 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 22-ով՝ հասնելով 422 հազար 423-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 58-ով և հասել 409 հազար 693-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 430 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 961 հազար 990-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 607-ի:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 451 մարդ: