Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ երեկոյան հայտարարել է, որ իր երկիրը ևս 6 հազար հրթիռ և մոտ 33 միլիոն դոլար ֆինանսական օգնություն կուղարկի Ուկրաինայի բանակին:
«Միացյալ Թագավորությունը կաշխատի մեր դաշնակիցների հետ՝ ուժեղացնելու ռազմական և տնտեսական աջակցությունն Ուկրաինային: Մենք անտարբեր չենք կանգնի այն ժամանակ, երբ Ռուսաստանը փոշիացնում է Ուկրաինայի քաղաքները», - ասել է Ջոնսոնը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ The Times․ «Ուկրաինական բանակի սպառազինությունը սպառվում է, եվրոպացիները Կիևին օգնել չեն շտապում» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրիտանիայի ՊՆ․ Ռուսական ուժերը փորձում են շրջափակել ուկրաինական զորքերը արևելքում