Կիևում խմբագրության հանձնարարությունը կատարելիս կրակի տակ է հայտնվել և զոհվել է The Insider պարբերականի լրագրող Օքսանա Բաուլինան:
«Նա Կիևի Պոդոլսկի շրջանում նկարահանում էր ռուսների կողմից ռմբահարված թաղամասի ավերակները և հայտնվել է հրթիռակոծման տակ: Օքսանայի հետ միասին զոհվել է մի քաղաքացիական անձ, Օքսանային ուղեկցող երկու մարդ վիրավորվել և փոխադրվել է հիվանդանոց», - հաղորդել է The Insider պարբերականը:
Նախկինում Բաուլինան աշխատել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամում, որտեղ ստեղծել է «Նավալնի Live» առցանց հեռուստաալիքը, համագործակցել է «Բաց Ռուսաստան» հասարակական կազմակերպության, «Ազատություն» ռադիոկայանի և «Մեդիազոնա» լրատվական կենտրոնի հետ: