Դամասկոսի հետ հարաբերությունները վերելք են ապրում. Իրանի արտգործնախարար

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ժամանում է Դամասկոս, 23-ը մարտի, 2022թ.

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը չորեքշաբթի օրը ժամանել է Դամասկոս և հայտարարել, որ Իրանի առաջնահերթությունը ռազմավարական կապերի ամրապնդումն է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո փոփոխվող համաշխարհային ասպարեզում:

Ամիր Աբդոլլահիանը ժամանելուն պես լրագրողների հետ զրույցում ասել է, որ Իրանը Սիրիայի հետ կանգնած է «նույն խրամատում», և, որ Դամասկոսի հետ հարաբերությունները վերելք են ապրում։

Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Մեքդադը իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ու դրա հետևանքներն են դաշնակից Իրանի պաշտոնակցի հետ բանակցությունների թեման։

Նախագահ Բաշար Ասադին ավելի քան 10 տարի անց հաջողվեց թուլացնել Սիրիայում քաղաքացիական պատերազմը հիմնականում իրանամետ զինյալ խմբավորումների և Մոսկվայի ռազմական միջամտության շնորհիվ: