Պապիկյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ-ում տիրող իրավիճակը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպմանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագծին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

Ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են նաև հումանիտար բնույթի խնդիրներին՝ ընդգծելով դրանց շուտափույթ լուծման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսը:

Կողմերը քննարկել են նաև պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ընթացիկ խնդիրներն ու հեռանկարները:

Հանդիպման ավարտին կարծիքներ են փոխանակվել միջազգային անվտանգային իրավիճակի և ռազմաքաղաքական զարգացումների շուրջ: