Իտալիան 880 միլիոն դոլարի, Նիդերլանդները՝ 431 միլիոն դոլարի, Լեհաստանը՝ 33 միլիոն դոլարի ակտիվներ է սառեցրել, որոնք պատկանում են ռուսաստանցի օլիգարխների։ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմամբ պայմանավորված որոշման մասին հայտարարել են Եվրամիության անդամ այդ երկրների իշխանությունները։
Ավելի վաղ Ֆրանսիան սառեցրել է Ռուսաստանի կենտրոնական բանկին պատկանող 22 միլիարդ եվրոն, ինչպես նաև պատժամիջոցների տակ հայտնված մասնավոր անձանց պատկանող 850 միլիոն եվրո արժողությամբ գույքը։
Փետրվարի 24-ին Ռուսաստանի՝ Ուկրաինա ռազմական ներխուժումից հետո ԱՄՆ-ը, Եվրամիության անդամ և մի շարք այլ երկրներ պատժամիջոցների փաթեթներ են ընդունել։ Միացյալ Նահանգները միջազգային խումբ է ստեղծել Արևմուտքում ռուսական էլիտայի ակտիվները որոնելու և կալանավորելու նպատակով։ Այդ խմբին մաս են կազմում Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ճապոնիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իտալիան սառեցրել է սանկցիաների ցուցակում գտնվող ռուս գործարարների ավելի քան 800 միլիոն եվրոյի ակտիվներըԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիայի իշխանությունները սառեցրել են ռուսական ԿԲ-ի 22 միլիարդ եվրոյի չափով միջոցները