Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 28-ով՝ հասնելով 422 հազար 382-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 59-ով և հասել 409 հազար 488-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 481 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 957 հազար 329-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 603-ի:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 519 մարդ։
Արցախում՝ 2 նոր դեպք
Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ անցած մեկ օրում կատարվել է 37 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք։ Ստացիոնար բուժվում է 7 մարդ։
2022 թվականին կատարված 10 հազար 506 թեստավորման արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3 հազար 79 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 42 դեպք է արձանագրվել: