Ռուսաստանը միջուկային զենք կարող է կիրառել, «եթե պետության գոյությանը վտանգ սպառնա»

Ռուսաստանի «միջուկային ճամպրուկը» Ելցին կենտրոնում, արխիվ

Ռուսաստանը միջուկային զենք կարող է կիրառել, եթե պետության գոյությանը վտանգ սպառնա։ Այդ մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի խոսնակը հղում է արել ազգային անվտանգության գործող փաստաթղթերին՝ նշելով, որ այնտեղ նկարագրված են միջուկային զենքի կիրառման բոլոր հիմքերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հատուկ օպերացիան ընթանում է ըստ կազմված ծրագրի», - վստահեցնում է Պեսկովը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վլադիմիր Պուտինը հրամայել է բանակի միջուկային ուժերին անցնել հատուկ ռեժիմի ծառայության