Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը խափանել է Մարիուպոլ մարդասիրական օգնության տրամադրումը՝ թույլ չտալով, որ փրկարարներն ու բեռները տեղ հասնեն։
Կարմիր Խաչը հաստատել է, որ հումանիտար բեռներով շարասյունը չի կարողացել Մարիուպոլ մտնել։
Մարիուպոլը շրջափակված է և հարձակման է ենթարկվում արդեն ոչ միայն օդից և ցամաքից, այլև Ազովի ծովից։
Ռուսական ներխուժումն Ուկրաինա արդեն շարունակվում է չորս շաբաթ, ռազմական դրությունը Ուկրաինայում երկարաձգվել է մինչև ապրիլի 25-ը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում 953 խաղաղ բնակիչ է սպանվել, 1557-ը վիրավորվել են, ավելի քան 3,5 միլիոնը փախստական են դարձել։
Զինվորական կորուստների մասին ստույգ տվյալներ չեն հայտնում ո՛չ Ուկրաինան, ո՛չ Ռուսաստանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարիուպոլում բազմաթիվ հայեր են մնացել, մարդասիրական միջանցք չկա, քչերին է հաջողվում լքել քաղաքը․ Դավիթ ՄկրտչյանԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան մերժել է շրջափակված Մարիուպոլը հանձնելու Ռուսաստանի պահանջը