Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը և Հնդկաստանի պետական քարտուղար Հարշ Վարդհան Շրինգլան հանդիպել են Նյու Դելիում:
Երկու բարձրաստիճան դիվանագետները քննարկել են ամերիկա-հնդկական հարաբերությունների և Ուկրաինայի ճգնաժամի հարցերը:
Նուլանդը հանդիպել է նաև Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմայամ Ջայշանկարին: Նուլանդն այդ հանդիպումներից հետո մեկնել է Շրի Լանկա:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն օրերս ասել է, թե Ուկրաինայի հարցում Հնդկաստանի դիրքորոշումը հստակ չէ:
Հնդկաստանը պատերազմի կապակցությամբ կողմերին զսպվածության կոչ է ուղղել և հորդորել է բանակցել, սակայն միանշանակ չի դատապարտել Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա:
Հարևան Չինաստանի և Պակիստանի հետ աշխարհքաղաքական և տարածքային վեճեր ունեցող Հնդկաստանի համար Ռուսաստանն այսօր զենքի թիվ մեկ մատակարարն է: