Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ վերստին պնդել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեմ առ դեմ բանակցությունների անհրաժեշտության մասին՝ ասելով, թե հնարավոր չէ ավարտել պատերազմն առանց Պուտինի հետ հանդիպման:
«Ես կրկնում եմ այն, ինչ տարիներ շարունակ առաջարկել եմ, ես համոզված եմ, որ առանց այդ հանդիպման դու չես կարող հասկանալ, թե իրականում նրանք ինչ են պատրաստում, ինչ են առաջարկում պատերազմը դադարեցնելու համար և ինչ կանեն, եթե մենք պատրաստ չլինենք փոխզիջման», - ասել է Զելենսկին:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Զելենսկին մեկ տարի շարունակ փորձել է հանդիպել Պուտինի հետ, սակայն վերջինս դա մերժել է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բանակցություններում համաձայնեցված ցանկացած հավանական գործարք կներկայացվի հանրաքվեի․ Զելենսկի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս-ուկրաինական առցանց բանակցությունները շարունակվում են