Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Բեռլինում Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ քննարկել է Հայաստան-Գերմանիա տնտեսական և տեխնիկական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։
Երկուստեք ընդգծվել է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացման կարևորությունը, ասված է Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրությունում։
Արմեն Գրիգորյանը Բեռլինում է մարտի 21-ից, երեկ նա հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդական Յենս Պլյոտների հետ, քննարկել անվտանգային հարցեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գրիգորյանը Բեռլինում Շոլցի խորհրդականի հետ քննարկել է անվտանգային հարցեր