Պատերազմի օրերին Հունաստանի Հայ օգնության միության (ՀՕՄ) Հայաստան ուղարկած բեռն արդեն տրամադրվել է Արտակարգ իրավիճակների նախարարութանը (ԱԻՆ)՝ հայտարարագրման ընթացքն ապահովելու նպատակով, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ)։
ՊԵԿ-ը նշել է, որ վերջին գույքագրումն իրականացվել է այս տարվա փետրվարին և հասցեատերերի հետ անհրաժեշտ աշխատանքներն իրականացվում են՝ մաքսային պահեստում գտնվող և մաքսային ձևակերպման ենթակա բեռների բացթողնման հետագա ընթացքն սահմանված կարգով իրականցնելու համար։
«44-օրյա պատերազմի ժամանակ հումանիտար նշանակության բեռները մշտապես գույքագրվել են և հասցեատերերի հետ համագործակցության շրջանակներում ապահովվել է բեռների մաքսային ձևակերպումների հետագա ընթացքը», - ասված է ՊԵԿ պատասխանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմի օրերին ՀՕՄ-ի ուղարկած օգնությունը դեռ «Զվարթնոց» օդանավակայանի պահեստում է