Դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ՝ ակնկալվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս շաբաթ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա դատապարտելու մասին հայտարարություն կդնի քվեարկության՝ մեղադրելով Կրեմլին «սարսափելի» հումանիտար իրավիճակ ստեղծելու մեջ:
ՄԱԿ-ի հայտարարությունը Մոսկվայից կպահանջի դադարեցնել մարտերը, դուրս բերել զորքերը և թույլ տալ, որ մարդասիրական օգնությունը հասնի խաղաղ բնակչությանը։
Քվեարկության օրը հայտնի չէ:
Գլխավոր ասամբլեան այս ամսվա սկզբին նույնաբովանդակ բանաձև արդեն ընդունել է. կողմ է քվեարկել 141 պետություն, դեմ՝ 5, իսկ ձեռնպահ՝ 35-ը։ Դեմ քվեարկած երկրներն են՝ Ռուսաստանը, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Սիրիան և Էրիթրեան։ Հայաստանը ձեռնպահ քվեարկած երկրների շարքում է։ Գլխավոր ասամբլեայի որոշումները պարտադիր չեն և հիմնականում խորհրդանշական են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի հատուկ նստաշրջանում Հայաստանը ձեռնպահ է մնացել Ռուսաստանին դատապարտող բանաձևի քվեարկությունից