Եվրոպական միությունը մտադիր է աստիճանաբար՝ երկու տարում հրաժարվել ռուսական գազից:
Այդ մասին այսօր Բրյուսելում Եվրամիության արտգործնախարարների ժողովից հետո ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Զբիգնև Ռաուն:
«Հետզհետե ավելի մեծ ըմբռնում է ստանում ռուսական ածխաջրածիններից հրաժարվելու անհրաժեշտությունը»,- ասել է Ռաուն:
Նրա խոսքով, փորձագետները կարծիք են հայտնել, որ Եվրոպական միության պարագայում ռուսական էներգակիրներից հնարավորինս արագ հրաժարվելու իրատեսական ժամկետը մոտ երկու տարի է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն հաստատեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չորրորդ փաթեթը