Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Նովրուզի տոնի առթիվ։
«Ամերիկյան վարչակազմը շարունակելու է աջակցել Հարավային Կովկասում ժողովրդավարության, խաղաղության և բարգավաճման հաստատմանը։ Մենք Ադրբեջանի հետ աշխատելու ենք նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ մասնավորաբար անվտանգության խնդիրների, տարածաշրջանային հաշտեցման և տնտեսական նոր հնարավորությունների փնտրտուքի ուղղությամբ», - նշված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում։