Գերմանիան ձեռք է բերել երկարաժամկետ էներգետիկ գործընկերություն Պարսից ծոցի երկրի՝ Կատարի հետ։
Բեռլինը փորձում է այսպես ավելի քիչ կախվածություն ունենալ ռուսական էներգակիրներից՝ Մոսկվայի Ուկրաինա ներխուժումից հետո: «Չնայած այս տարի մենք դեռ ռուսական գազի կարիք կունենանք, ապագայում, սակայն դա այլևս չի լինի: Եվ սա միայն սկիզբն է», - երեկ Դոհա այցի ժամանակ ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը:
Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը վարող Գերմանիան տարիներ շարունակ կախված է Ռուսաստանի էներգակիրներից և դժվարությամբ էր միանում Կրեմլի դեմ արևմտյան պատժամիջոցներին։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոսեց Գերմանիայի էներգիայի գնումների դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինի և Շոլցի միջև հեռախոսազրույց է կայացել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմուտքը փորձում է անկախանալ ռուսական էներգակիրներից