Այսօր մեծ ծավալով տարհանում է նախատեսվում Մարիուպոլում, որտեղ փողոցային մարտեր են տեղի ունենում։
Երեկ ուշ երեկոյան Ուկրաինայի կառավարությունը հայտարարել էր՝ ծրագրում է տասնյակ ավտոբուսներ ուղարկել Մարիուպոլ՝ փախստականների տարհանման համար:
Մոտ 350 հազար մարդ մնում է պաշարված Մարիուպոլում։
Փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի խոսքով՝ այսօր քաղաք կժամանի մոտ 50 ավտոբուս: Նրա խոսքով՝ երեկ մարդասիրական միջանցքներով 7 հազար 295 մարդ է տարհանվել Ուկրաինայի տարբեր քաղաքներից, նախատեսված 7 երթուղիներից 4-ն աշխատում են:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ․ Եվրոպայում ամենալուրջ միգրացիոն ճգնաժամն է Երկրորդ աշխարհամարտից ի վեր ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարիուպոլի մոտ զոհվել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալը