Մարտի 21-ին հեռավար կարգով տեղի կունենա ռուս-ուկրաինական քննարկումների 5-րդ փուլը:
Այդ մասին «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականին ասել է Ուկրաինայի խորհրդարանում՝ Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան:
Նրա խոսքով, մարտի 20-ին նույնպես տեղի են ունեցել ռուս-ուկրաինական քննարկումներ, որոնց մասնակցել են երկու երկրների փորձագետները:
Ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին երեք երեք փուլերը տեղի են ունեցել առկա ձևաչափով Բելառուսում, 4-րդ փուլը հեռավար է անցկացվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին Մոսկվային «բովանդակային և ազնիվ» բանակցությունների կոչ է անում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան տրամադրված չէ Կիևի հետ դիվանագիտական համագործակցության․ Բլինքեն