Sky News Arabia հեռուստակայանի փոխանցմամբ` Վաշինգտոնն Անկարայի հետ բանակցում է ռուսական արտադրության S-400 (С-400) զենիթահրթիռային համակարգերն Ուկրաինային փոխանցելու և դրա դիմաց Թուրքիայի նկատմամբ ընդունած սահմանափակումները վերացնելու շուրջ:
Վաշինգտոնը, մասնավորապես, առաջարկում է վերականգնել Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչների ստեղծման և արտադրության ծրագրում և չեղարկել մնացած պատժամիջոցները:
«Մենք մշտապես բանակցում ենք Անկարայի հետ, համոզում ենք հրաժարվել S-400 համակարգերից և դրանք փոխանցել Ուկրաինային, դրա դիմաց պատրաստ ենք չեղարկել սանկցիաները և թուրքերի համար նորից բացել կործանիչների ծրագիրը», - այսօր Sky News Arabia հեռուստակայանի թղթակցին ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Մոսկվան և Անկարան S-400 համակարգերի աղմկահարույց գործարքը կնքել են 2017 թվականին:
Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ խստորեն քննադատել են Անկարային, նշելով, որ ռուսական արտադրության զենիթահրթիռային համակարգերը և արևմտյան սպառազենը համատեղելի չեն:
Ըստ Sky News Arabia-ի, Սլովակիան ստացել է Patriot տեսակի ամերիկյան զենիթահրթիռային համակարգեր, ինչի դիմաց Ուկրաինային պետք է փոխանցի ռուսական արտադրության ավելի հին սերնդի S-300 տեսակի ՀՕՊ համակարգեր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան կրկին սպառնում է՝ Ուկրաինայի համար ռազմական բեռները ոչնչացնելու է